տուն Լուրեր Հանդիպման արդյունքը` նոր հանդիպում

Հանդիպման արդյունքը` նոր հանդիպում

191
0

serjjj«Վերջին շրջանում բանակցությունների հետ կապված գործընթացներում առավել ակտիվ է ԱՄՆ-ը, եթե նախկինում, Մեդվեդևի նախագահության տարիներին, Ռուսաստանն էր ակտիվ, այժմ ակնհայտ է, որ համանախագահների մեջ առավել ակտիվ կողմը Ամերիկան է, և այս առումով կարելի է ասել, որ հենց իրենց ջանքերի արդյունքում կայացավ երկամյա ընդմիջված բանակցությունները: Այն արդյունքը, որը եղավ, անկեղծ ասած, ինձ համար սպասելի էր, հիմնվելով հենց նույն հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունների վրա, սակայն ինքնին հանդիպման փաստը արդեն իսկ արդյունք էր, որը ցույց էր տալիս , որ բանակցությունները վերսկսվել են»,- Araratnews-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը նշեց վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Քաղաքագետի խոսքերով այս հանդիպման ամենաուշագրավ մասն այն էր, որ մոտ ժամանակներում նախագահները էլի պետք է հանդիպեն, և որ պետք է նոր թափ հաղորդել։ Այսինքն դա կնշանակի, որ բանակցությունները կարող ենք համարել վերսկսված : «Սա է ցույց տալիս կայացած հանդիպումը և այն , որ խնդիրները մնացել են նույնը, կողմերի դիրքորոշումները կարծես թե չեն փոխվել, և մենք պետք է սպասենք հավանաբար ինչ-որ նոր առաջարկների։ Երբ կունենանք ինֆորմացիա, թե ինչ նոր առաջարկներ են ներկայացվել, ըստ այդմ էլ կարող ենք մտածել, թե բանակցային գործընթացում  որոշակի փոփոխություն կա»,-նշեց վերլուծաբանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հենց հանդիպման փաստը կարող ենք համարել դրական արդյունք` Էդգար Վարդանյանը նշեց, որ դա կախված է նրանից թե ինչպիսի դիրքորոշում մենք ունենք բանակցային գործընթացի և խնդրի կարգավորման վերաբերյալ, քանի որ եթե չկա նոր առաջարկ և բանակցություններում դրված են մադրիդյան սկզբունքները, ապա հանդիպման արդյունքները այնքան էլ դրական չեն կարող լինել, քանի որ այդ սկզբունքներով տարվող բանակցությունները մեկ անգամ արդեն ձախողվել են: Եթե բանակցություններում առաջնային տեղում է տարածաշրջանում խաղաղության և ստատուս քվոյի պահպանումը, ապա այս տեսակետն ունեցողների համար հանդիպումը դրական  քայլ է, իսկ նրանց համար, ովքեր դեմ են և՛ մադրիդյան սկզբունքներին և՛ ստասուս քվոյի պահպանությանը, ապա այս հանդիպումը որևէ էական նշանակություն չունի, քանի դեռ առկա չեն խնդրի կարգավորման նոր առաջարկներ ու մոդելներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here