տուն Աշխարհ Հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները անթույլատրելի են. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր...

Հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները անթույլատրելի են. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

154
0

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»:

%d bloggers like this: