տուն Հասարակություն «Հայփոստը» նոր խոսնակ ունի

«Հայփոստը» նոր խոսնակ ունի

149
0

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի առաջարկով Նանա Գնդոյանը` Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին խոսնակը, կկատարի «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները:

Այս մասին Նանա Գնդոյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: Նա նաև տեղեկացրել է, որ նորանշանակ տնօրենի գլխավորությամբ թիմը գնալու է փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների արդիականացման և շուկայում նոր դիրքավորման լայնամասշտաբ բարեփոխումների: