տուն ժամանց Կինո Հայտարարվել են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերը

Հայտարարվել են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերը

176
0

Կինոինդուստրիայի իրադարձությունները ներկայացնող The Hollywood Reporter ամերիկյան առաջատար հրատարակության լրագրողները կազմել են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցուցակը:

Բոլոր 77 կինոնկարները դասավորել են ըստ ցուցադրման ամսի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, փետրվարին արժե դիտել «Էմման», «Նախնիների կանչը», «Վերջին բանը, ինչ նա ցանկանում Էր» եւ «Անտեսանելի մարդը» կինոնկարները: Մարտին ուշադրություն դարձրեք «Առաջ» անիմացիոն ֆիլմի, «Ճանապարհ դեպի տուն» պատմական դրամայի, «Բլադշոթ» մարտաֆիլմի, «Խաղաղ վայր 2»-ի եւ «Մուլանի» վրա: Ապրիլին կլինի Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակ չԷ» 25-րդ ֆիլմը:

Բայց, THR-ի հեղինակների կարծիքով, նաեւ կարելի Է դիտել «Նոր մուտանտներ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, «Տրոլլի: Համաշխարհային շրջագայություն» մուլտֆիլմը եւ «Անտեբելլում» թրիլլերը: Մայիսին կթողարկվի Marvel-ի «Սեւազգեստ այրին» երկար սպասված բլոքբասթերը՝ Սքառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ: Եվ նաեւ «Օրենքով շիկահերը 3» կատակերգությունը, «Սկուբի-դու» մուլտիպլիկացիոն ֆիլմը, «Պատուհանի կինը» թրիլլերը եւ, իհարկե, «Ֆորսաժ 9»-ը: Ամառն արժե սկսել «Հրաշք կինը. 1984» ֆիլմով, Pixar ստուդիայի «Հոգի» մուլտֆիլմով կամ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մեւերիք»-ով: Հունիսին նաեւ կթողարկվի «Բարձունքի վրա» կինոմյուզիքլը եւ «Քենդիմեն» հորրորը:

Հուլիսին, հավանաբար, ստիպված կլինենք գիշերել կինոթատրոններում: Այդ ամսին կթողարկվեն՝ «Մինյոններ. Գրյուվիտացիա», «Տեսիլքներ որսացողները. ժառանգներ» ֆիլմերը, Քրիստոֆեր Նոլանի՝ կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ «Փաստարկ» թրիլլերը, Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը», Marvel-ի «Մորբիուս» ֆիլմը՝ Ջարեդ Լեթոյի մասնակցությամբ, «Գլխավոր հերոսը» կատակերգությունը՝ Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ եւ «Կրուիզ ջունգլիներում» արկածային մարտաֆիլմը:

Ամառվա վերջին ամսին հիանալու ենք Քիանու Ռիվզով՝ «Բիլլեն եւ Թեդեն» ժապավենում, լսեելու նք Անջելինա Ջոլիի ձայնը (դերասանուհին հնչյունավորել Է Ստելլա փղին) «Այվանը՝ միակն ու անկրկնելին» մանկական ֆիլմում եւ հետեւելու ենք Ռայան Ռեյնոլդսին ու Սեմյուել Լ. Ջեքսոնին «Քիլլերի կնոջ թիկնապահը» կատակերգական մարտաֆիլմում: THR-ի լրագրողները կարծում են, որ աշունն արժե դիմավորել՝ արշավի գնալով Միլա Յովովիչի մասնակցությամբ «Հրեշների որսորդը» ֆիլմ կամ «Նզովք 3. սատանայի կամքով» հորրոր:

Կամ դադար տալ ու սպասել մինչեւ հոկտեմբեր: Աշնան կեսերին կթողարկվի եւ «Բիոս» գիտաֆանտաստիկ ֆիլմը՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ, եւ «Մահը Նեղոսի ափին» դետեկտիվը (Ագաթա Քրիստիի վեպի Էկրանավորումը): Իսկ Բոլոր սրբերի օրվանից առաջ կարելի Է դիտել «Հելլոուինն սպանում Է» սարսափֆիլմը: Նոյեմբերին կինոթատրոններում կցուցադրեն «Խաղաղ լճափոսը»՝ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ, Marvel-ի «Հավերժները» բլոքբասթերը՝ գլխավոր դերերում Անժելինա Ջոլիի, Քիթ Հարինգթոնի, Սալմա Հայեքի եւ հոլիվուդյան այլ աստղերի մասնակցությամբ, ինչպես նաեւ «Գոձիլլան ընդդեմ Քոնգի» մարտաֆիլմը: Ամանորից առաջ կկայանա Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղեւորություն Ամերիկա 2» կատակերգության, Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի, «Քրուդսների ընտանիքը» մուլտֆիլմի սիքվելի եւ Քրիս Փրեթի մասնակցությամբ «Վաղվա պատերազմը» մարտաֆիլմի պրեմիերան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: