Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը. սահմանագոտում օդային իրավիճակը փաստագրվել է

    337
    0

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։

    Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»: