տուն ժամանց Շոու-բիզ Հայաստանի Ձայնը 2 (ֆոտոշարք, տեսանյութ)

Հայաստանի Ձայնը 2 (ֆոտոշարք, տեսանյութ)

123
0

The Voice հանրահայտ նախագծի հայկական տարբերակը` Հայաստանի Ձայնը 2-ը կմեկնարկի արդեն շաբաթ օրը: Նախագծի առաջին եթերաշրջանն աննախադետ պոպուլյար էր եւ սիրված: Երկրորդ եթերաշջրանի գովազդային հոլովակի շրջանառության մեջ հայտնվելուց հետո, բավականին բացասական կարծիքներ հնչեցին, հիմնականում կապված երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասնակցության հետ: Վերջին շրջանում քաղաքական ելույթների արդյունքում  Շուշանի վարկանիշը բավականին ընկել է, իսկ հիշաչար հանդիսատեսը չի ցանկանում  հնարավորություն տալ նրան վերականգնել սիրված երգչուհու դեմքը: Այնուամենայնիվ, հաղորդումն արդեն մեկնարկել է, բացի Շուշանից ժյուրիի անդամներն են լինելու Քրիստինե Պեպելյանը, Միքայել Պողոսյանը եւ Հայկոն: Հաղորդումը կվարեն Հովհաննես Ազոյանը եւ Նազենի Հովհաննիսյանը` այս զույգի համար նախագիծը, կարծես թե, նույնպես կլինի առաջին համատեղ աշխատանքը: Հայաստանի Ձայնը 2-ը եթերում կհայտնվի շաբաթ օրը 22:00-ին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here