տուն Քաղաքական Հայաստան Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ՝ սահմանին խաղաղապահներ տեղակայելու համար. Վարդան Տողանյան

Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ՝ սահմանին խաղաղապահներ տեղակայելու համար. Վարդան Տողանյան

136
0

Պաշտոնական Երևանը մտադրություն չունի Ռուսաստանին դիմել հավելյալ զինամթերքի պահանջով, հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական մեր համագործակցությունը այս տարիների ընթացքում զարգանում է, կան երկկողմ պայմանավորվածություններ և պարտավորություններ, որոնք քննարկում են գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք արդեն ստացել ենք, և նրանք, որոնք սպասվում են, ամբողջապես բավարարում են մեր երկրի անվտանգությունը հոգալու համար, այդ իսկ պատճառով այս պահին խոսք չկա զինամթերքի հավելյալ մատակարարման»,- ասել է դեսպան Տողանյանը:

Վարդան Տողանյանը հայտնել է նաև, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ՝ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:

«Այս պահին նման անհրաժեշտություն չկա, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա դեպքերի ընթացքը: Միևնույն ժամանակ կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության շրջանակներում, որի անդամ են նաև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, սահմանի ամբողջ երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող մոնիթորինգային խումբ ստեղծելու հարցը եղել է ու կա, սակայն Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է այդ գաղափարից՝ նախագահի շուրթերով հնչեցնելով այն տեսակետը, թե պետք է հույսը դնել բացառապես ուժային լուծման վրա»,- հայտնել է Հայաստանի դեսպանը:

Շարունակությունը` սկզբնաբյուր կայքում