տուն Քաղաքական Հայաստան Կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ. Նիկոլ Փաշինյան

Կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ. Նիկոլ Փաշինյան

213
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:

«Եթե մենք տնտեսությունը բերենք նախկին վիճակի, մենք կհամարենք, որ խոշոր պարտություն ենք կրել: Մենք պետք է տնտեսությունը բերենք նոր վիճակի, և մեր նպատակադրումներն այդպիսին են: Ես ուզում եմ ասել, որ տնտեսությունը նոր վիճակի բերելու գործիքակազմերի մեջ կարող են լինել բազմաթիվ գործիքներ՝ տարբեր, բայց կա մի գործիք, որն աներկբա է և միանշանակ, և այդ գործիքը կրթությունն է: Եթե մենք կրթության ասպարեզում չունենանք լուրջ ներդրումներ, լուրջ զարգացումներ և ընդհանրապես կրթությունը չդարձնենք ազգային ապրելակերպ. կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր առաջ խնդիր ունենա յուրաքանչյուր ամեն հաջորդ օր լինել ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակի՝ սկսած վարչապետից, վերջացրած փականագործով»,- արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին՝ պատասխանեց վարչապետ Փաշինյանը: