տուն Բանակ Կուսումնասիրվեն հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները․ ՊՆ խոսնակ

Կուսումնասիրվեն հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները․ ՊՆ խոսնակ

100
0

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։

Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»։