Վերջին շրջանում Արևելյան Աֆրիկայի երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերը զգալի են եղել: Այնուամենայնիվ, COVID-19 համավարակի բռնկումը տարածաշրջանի բոլոր երկրներում աննախադեպ առողջապահական և տնտեսական ճգնաժամի հանգեցրեց:
Քենիայում, ի դեմս առկա այնպիսի մարտահրավերների, ինչպիսին մորեխի ժանտախտն է, COVID-19-ից գրանցված դեպքերի թիվը շարունակում է աճել: Համավարակի ազդեցության հավանական մասշտաբները, սակայն, այս փուլում մնում են անորոշ: Զբոսաշրջության սպասվող անկմամբ, առևտրի խափանումներով, մատակարարման ցանցերի գործունեության դադարեցմամբ և սպառողական ծախսերի կրճատմամբ պայմանավորված, ԱՄՀ-ն, 2020-ի ապրիլին, վերանայել է տարածաշրջանի բոլոր երկրների համար ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումները ՝ ավելի վաղ կատարած կանխատեսումների համեմատ:
Տարածաշրջանային քաղաքականության և կառավարության նախաձեռնությունների ուսումնասիրում
Տարածաշրջանի բոլոր երկրների կառավարությունները տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել՝ վիրուսի տարածումը կանխարգելելու և տնտեսության վրա ունեցած ազդեցությունը մեղմացնելու նպատակով:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հակիրճ վերլուծություններ այն հավանական ազդեցությունների վերաբերյալ, որոնք դրանք կարող են կատարվել անշարժ գույքի ոլորտում:
Քենիա
Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն
- Կենտրոնական բանկը իջեցրել է իր վարկերի տոկոսադրույքների չափերը `8.25% -ից մինչև 7.25%
- Այն, բացի այդ, իջեցրել է կանխիկ արժույթի գործակիցը 5.25%-ից`4.25%
- Բանկը նաև հորդորել է շարժական ցանցով գումար տրամադրող ընկերություններին հավելյալ գումարներ չգանձել կամ հնարավորինս նվազեցնել գանձումը
- Առաջարկվող հարկային միջոցառումները ներառում են. եկամտահարկի լրիվ նվազեցում ամսական 225 ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ վաստակող անձանց համար, 30%-ից մինչև 25% տոկոսադրույքով տրամադրվող առավելագույն աշխատավարձի նվազեցում, 30%-ից մինչև 25% կորպորատիվ եկամտահարկի բազային դրույքաչափի իջեցում, փոքր բիզնեսի համար 3% -ից մինչև 1% շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում, 16%-ից մինչև 14% ԱԱՀ-ի ստանդարտ դրույքաչափի իջեցում:
Կառավարության միջամտությունները
- Բոլոր միջազգային չվերթների դադարեցումը
- Բոլոր ուսումնական հաստատությունների փակումը
- Նաիրոբիի Մետրոպոլիտենի տարածքում, Կվալեում, Կիլֆիում և Մոմբասայում տեղաշարժի արգելափակում
- Երեկոյան 19:00-ից մինչև առավոտյան 05:00-ը պարետային ժամի պարտադրում:
Ուգանդա
Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն
- Պետությունը խրախուսել է Ուգանադայի զարգացման բանկի վարկավորման կարողությունները՝ մասնավոր հատվածին մատչելի վարկ տրամադրելու համար, որպեսզի վերջիններիս օգնեն վերակազմավորել իրենց արտադրանքը՝ COVID-19-ին արձագանքելու կետերով պայմանավորված
- Առավել տուժած հատվածների համար հարկերի վճարման պարտավորությունների հետաձգումը
- Ուգանդայի բանկը հրաժարվել է ռիսկային գոտում գտնվող ֆինանսական հաստատություններում վարկային միջոցների վերակազմավորման սահմանափակումներից
- Ուգանդայի բանկը նաև հորդորել է շարժական ցանցով գումար տրամադրող ընկերություններին հավելյալ գումարներ չգանձել կամ հնարավորինս նվազեցնել գանձումը
- Ուգանդայի բանկը 1-8 %-ով իջեցրել է իր վարկավորման տոկոսադրույքը՝ վատթարացող տնտեսությանը հակազդելու նպատակով
- Վերահսկվող բոլոր ֆինանսական հաստատությունները (SFIs) 2020-ի մարտից առնվազն 90 օրով հետաձգել են իրենց դիվիդենդներն ու շահաբաժինները՝ կապիտալի համարժեք բուֆերների ապահովման նպատակով:
- Վերահսկվող բոլոր ֆինանսական հաստատություններին թույլատրվել է վերակազմավորել համավարակի հետևանքով տուժած կորպորատիվ և անհատ վարկառուների վարկերը:
Կառավարության միջամտությունները
- Սահմանների փակումը
- Բոլոր ուսումնական հաստատությունների փակումը
- Հանրային հավաքույթների սահմանափակումները
- Համազգային սահմանափակումները:
Ռուանդա
Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն
- Առևտրային բանկերից սուբսիդավորվող վարկերի պարագայում ակնկալվում է թիրախավորել ՓՄՁ-ներին և այն ոլորտներին, ինչպիսին հյուրընկալությունն է
- Հարկային օգնության միջոցառումները ներառում են չմարված հարկի գծով մարվող վճարների կասեցում և և հարկային պարտքերի հավաքագրման համար կատարողականի մեղմացում
- Իրացվելիության (լիկվիդացման) ապահովմանն ուղղված միջոցառումները ներառում են. հաջորդ վեց ամիսների ընթացքում իրացվելիության սահմանափակումներ ունեցող բանկերի համար 50 միլիարդ ֆրանկ արժողությամբ հասանելի ընդլայնված վարկավորման համակարգ (ՀՆԱ-ի 0.5%-ը), հաջորդ վեց ամիսներին պետական (գանձապետական) պարտատոմսերի գնում՝ վերահաշվարկված պատուհանի միջոցով, պահուստային պահանջների հարաբերակցության նվազեցում 4-ից 5%-ով, վարկերի մարման պայմանների թեթևացում և էլեկտրոնային գումարներով գործարքների վճարների տատանումներ։
Կառավարության միջամտությունները
- Սահմանների փակումը
- Ներերկրյա ճանապարհորդությունների դադարեցումը
- Հասարակական հավաքների չեղարկումը և դպրոցների ու պաշտամունքի վայրերի փակումը:
Ազդեցությունն անշարժ գույքի ոլորտի վրա
Google-ի COVID-19 համայնքի շարժունակության ինդեքսը, որը հետևում է համավարակի տարածման միտումներին, ցույց է տալիս, որ կառավարության այս միջամտությունների արդյունքում գործունեության անկում է տեղի ունեցել ՝աշխատատեղերի, մանրածախ և հանգստի վայրերի հետ կապված ոլորտներում:
2020-ի մարտից մինչև ապրիլի կեսերն ընկած ժամանակահատվածում ռեկռեացիոն (հանգստի, զվարճանքի ոլորտներ) գործունեությունն առավելագույնս անկում է ապրել, քանի որ բնակիչները պահպանել են սոցիալական խիստ հեռավորության հրահանգները: Ինչպես և սպասվում էր, այս ժամանակահատվածում բնակելի տարածքներում ակտիվությունը զգալիորեն աճել է:
Այնուամենայնիվ, այս միտումները բոլոր երկրներում միատեսակ չեն և արտացոլում են կառավարության միջամտությունների ծանրությունը: Այնպիսի երկրներ, ինչպիսիք Ռուանդան ու Ուգանդան են, որոնք ընդհանուր սահմանափակումներ են պարտադրել, կտրուկ անկումներ են ունեցել մանրածախ աշխատատեղերի հարցում: Քենիան, Նաիրոբիի Մետրոպոլիտենի տարածքում ՝ Քիլիֆիում, Կվալեում և Մոմբասայում տեղաշարժման սահմանափակումների և պարետային ժամի հետևանքով, նույնպես զգալի անկումներ է արձանագրել իր մանրածախ աշխատատեղերի ոլորտում: Տանզանիան, որպես այդպիսիսն, դեռևս չի նախաձեռնում սահմանափակումներ անցկացնել, ուստի մանրածախ աշխատատեղերի ոլորտում զգալի անկումներ չի գրանցել:
Հաշվի առնելով հեղհեղուկ իրավիճակը՝ մենք պարբերաբար թարմացումներ կտրամադրենք տարածաշրջանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական պատկերի վերաբերյալ:
Հետազոտության հեղինակ՝ Թիլդա Մվաի
Թարգմանեց՝ Օլյա Շահինյանը