տուն ժամանց Կոչումով կատակերգու. այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

Կոչումով կատակերգու. այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

266
0

Սիրված դերասանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում: Սովորել է նախ Երևանի բժշկական ինստիտուտում, ապա՝ 1947-1951թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում:

1951թ.-ից` Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:

1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

Խաղացած դերեր են՝

  • Սերգեյ բեկը, «Նամուս»:
  • Հարութ Անվերջը, «Հաջի Փայլակ»:
  • Ֆերդիշչենկոն, «Ապուշը»:
  • Ֆուշեն, «Մադամ Սան-Ժեն»:
  • Աթիլլոն, «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»:
  • Տելյատևը, «Կատաղի փողեր»:

1984թ.` Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ:

2000թ.` «Մովսես Խորենացի» մեդալ:

Արմեն Խոստիկյանը կյանքին հրաժեշտ է տվել է 2003թ. հուլիսի 22-ին, Երևանում: