տուն Քաղաքական Կլինի կոլապս, եթե չվճարեն. վարչապետը՝ կոմունալ վճարների մասին

Կլինի կոլապս, եթե չվճարեն. վարչապետը՝ կոմունալ վճարների մասին

218
0
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում խոսեց կոմունալ վճարների մասին: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի մեջ ապրելու ենք մեկ տարի, իսկ եթե մեկ տարում չվճարեն կոմունալ վճարները, չվճարեն էլեկտրաէներգիայի գումարը, ապա մեկ տարի երկրում հոսանք չի լինի:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարները չմուծողներին, ապա նրանց, ըստ Փաշինյանի, պետք է գտնել, բայց հնարավոր է՝ անապահով են, բայց կարողանան վճարել: «Մենք չենք կարողանում 100 տոկոսով տեղորոշել մարդկանց, որոնք ունեն աջակցության կարիքը»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավաստիացրեց՝ եթե վճարում չլինի, կլինի կոլապս: