տուն Լուրեր Կդիմեն բարձրաստիճան պաշտոնյանների

Կդիմեն բարձրաստիճան պաշտոնյանների

109
0

12

Ինչպես  AraratNews.am-ը տեղեկացավ  Արարատի մարզի մի անասնապահից մարզի մի շարք անասնապահներ այս օրերին պատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել: Նրանք  բողոքում են այն ապօրինությունների դեմ, որ տեղի է ունենում այս օրերին Գառնի գյուղում: Մեր զրուցակցի խոսքով  ամեն տարի, երբ իրենք սար բարձրանալու համար անցնում են Գառնի գյուղով խնդիրների ենհանդիպում.«Ամեն տարի, երբ ոչխարները քշում ենք սար բարձրանալու համար, Գառնի գյուղում պրոբլեմներ ա առաջ գալիս: Գյուղում մի քանի խուլիգան կա, որ գալիս ու ոչխար են պահանջում իրենց գյուղով անցնելու կամ գյուղի տարածքում գիշերը հանգստանալու համար»,-ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ 10 տարուց ավել է այսպիսի իրավիճակ է  և իրենք հոգնել են նման խնդիրներից: Մեր զրուցակցի խոսքով իրենք  մի քանի անգամ դիմել են նաև տարածքի ոստիկանության բաժին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի եղել.«Այս անգամ դիմելու ենք բարձրաստիճան պաշտոնյանների»-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: