տուն Հասարակություն Առողջապահություն Կարող է գալ մի իրավիճակ, որ տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. նախարար

Կարող է գալ մի իրավիճակ, որ տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. նախարար

239
0

Ազգային ժողովում ընթանում է Առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

«Մենք պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Սարքերի, բժշկական անձնակազմի առումով այս պահի դրությամբ կարծես թե պակասի առիթ չունենք… Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը կարող է բերի այնպիսի մի վիճակի, երբ այդ ամենը չհերիքի, ինչպես չհերիքի աշխարհի շատ երկրներում: Դրա համար է կարևոր, որ այս սահմանափակումների թուլացմանը զուգընթաց մենք բոլոր կանոնները, որոնք որ պարետատան կողմից հաստատվել են, պահպանվեն հնարավորինս խստագույն ռեժիմում, այլապես կարող է գալ մի իրավիճակ, որ կրկին դրա մասին խոսվում է շատ երկրներում, որ նորից ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը ոչ մեկ չի ուզում. ոչ որևէ երկրի ղեկավարություն, ոչ առողջապահական համակարգ, ոչ էլ, վստահ եմ, որ բնակչություն, բայց դա է այն սցենարը, եթե մենք չպահենք կանոնները. աշխատանքի վայրում, տանը, փողոցում, փակ տարածքներում, առևտրի կետերում, այնտեղ, որտեղ լինում ենք: Որևէ երկրի կառավարություն միայն չի կարող պայքարել մարդուց մարդ նման կերպ փոխանցվող վարակների դեմ, եթե մարդիկ իրենք չեն կանխարգելում այդ փոխանցումը»,- ասաց նախարարը:

Օլյա Շահինյան