տուն Տնտեսական Գյուղատնտեսություն Կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի մարզերում սպանդանոց կառուցողներին

Կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի մարզերում սպանդանոց կառուցողներին

188
0

Կառավարության այսօրվա նիստում օրակարգի հաստատումից հետո կառավարության անդամներն անցան հարցերի քննարկմանը:

Չզեկուցվող հարցերի քվերակությունից հետո կառավարությունն անցավ զեկուցվող հարցերի քննարկմանը:

Քննարկվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

Զեկուցում էր Էկոնամիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս որոշումը գյուղատնտեսության ոլորտում լիզինգի ծրագրին է վերաբեում: Այս ծրագրով նախատեսել ենք, որ  ֆինանսավորվել սպանդանոցների`մոդուլային սպանդանոցների, որոնք շարժական սպանդանոցներ են: Սրանք հավաքվում են մոդուլային տարբերակով, և առաջարկվում է ֆինանսավորել»,-ասաց նախարարը:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այս ընթացքում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ շարունակական մոնիտորինգ են իրականացնում, թե որքանով են հասանելի հանրապետության տարածքում առկա սպանդանոցները:

«Քանի որ ծառայությունների հասանելիությունը մեզ համար ամենակարևոր գործոնն է: Եվ մենք որոշակի ժամանակահատվածում ելնելով այդ դինամիկայից քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր շահառուի հեռավորությունը համայնքից լինի տրամաբանական»:

Էկոնոմիկայի նախարաը որպես չափորոշիչ առաջարկեց 30 կիլոմետր հեռավորությունը, որովհետև բոլոր շահագործող սպանդանոց կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության վրա տեղափոխման ծառայությունը կատարում են անվճար:

Նախարարն ասաց, որ այս պահին հանրապետությունում կան գործող 23, ապագայում շահագործման հանձնելու 36 սպանդանոցներ, և անգամ այս պարագայում կլինեն բնակավայրեր, որոնք հեռավորության պահպանումը անհնարին կլինի:

«Էկոնամիկայի նախարարության առաջարկության բովանդակությունը հետևյալն է` այնպեղ որտեղ դեռ չկան հասանելի սպադանոցներ, եթե տվյալ  մարզում չկա սպանդանոց շահագործել ցանկացող մեկը, ապա սահմանակից մարզում մեկը որոշում է սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող քսան տոկս կանխավճարի տասնհինգ տոկոսային կետը կտրամադրենք, բայց ոչ ավել քան 4 800 000 դրամ: Այս ծրագրով մենք դրամաշնորհ ենք հատկացնում»:

Նախարարն ասաց, որ այս տարբերկով կլուծվի պահանջվող սպանդանոցների 14 կետերը`պահպանելով հեռավորության հասանելիության չափորոշիչները:

Կառավարությունը հաստատեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրած առաջարկությունը:

Հայկ Մագոյան