տուն Հասարակություն Լոս Անջելեսի հայ համայնքը ցույց է կազմակերպելու Ադրբեջանի հյուպատոսության առջև

Լոս Անջելեսի հայ համայնքը ցույց է կազմակերպելու Ադրբեջանի հյուպատոսության առջև

172
0

Հայ համայնքը հուլիսի 20-ին բողոքի ցույց է անցկացնելու Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մասիս» թերթից։

«Երկուշաբթի, Յուլիս 20-ին, առաւօտեան ժամը 10-ին, տեղի պիտի ունենայ բողոքի ցոյց Լոս Անճելոսի մէջ գործող Ատրպէյճանի հիւպատոսարանին առջեւ, որ կը գտնուի 11766 Wilshire պողոտայի վրայ:

«Ոչ Թուրք-Ատրպէյճանական Ակրեսիային» կարգախօսին տակ տեղի ունենալիք հանրահաւաքին պիտի մասնակցին համայնքի հայերը խաղաղ ցոյցով արտայայտելու համար իրենց բողոքը` Հայաստանի խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուղ ռազմական գործողութիւններուն դէմ»,- ասվում է հաղորդագրության մեջ: