տուն Քաղաքական Հայաստան Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

123
0

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին թվիթերյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախմանը՝ մասնավորապես գրելով.

«Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է ինչպես երկու երկրների շահերին, այնպես էլ տարածաշրջանային կայունությանն ու հանգստությանը, ինչն էլ մտահոգության տեղիք է տալիս: Հաշվի առնելով երկու երկրների շահերն և տարածքային ամբողջականությունը՝ հակամարտությունների քաղաքական կարգավորումը ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է»։