տուն Աշխարհ Իտալիայում նվազել է կորոնավիրուսից մահացությունների թիվը

Իտալիայում նվազել է կորոնավիրուսից մահացությունների թիվը

1635
0

Իտալիայում կորոնավիրուսից մահացությունների թիվն անկում է ապրել և նվազում է երկրորդ օրն անընդմեջ: Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Մարտի 23-ի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 601 մարդ: Այս ցուցանիշը 50-ով պակաս է նախորդ օրվա համեմատ, ընդգծել է Բորելին։

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 63,9 հազար դեպք է գրանցվել, որոնցից ավելի քան 6 հազարը՝ մահվան ելքով, ևս 7,4 հազար հիվանդ բուժվել է։ Երկիրը կորոնավիրուսից մահացությունների թվով գտնվում է երկրորդ տեղում։