տուն Աշխարհ Ինչ է անհրաժեշտ վերցնել, երբ հոսպիտալացվեք կորոնավիրուսի կասկածանքով

Ինչ է անհրաժեշտ վերցնել, երբ հոսպիտալացվեք կորոնավիրուսի կասկածանքով

1888
0

Կորոնավիրուս 2019 հիվանդություն (կրճատ՝ COVID-19) շնչառական հիվանդություն է, որը կարող է անցնել մեկ մարդուց մյուսին: COVID-19 ունեցող հիվանդներն ունեն մեղմից մինչև ծանր շնչառական ախտանիշներ, որոնք կարող են ներառել տենդը, հազը և/կամ շնչառության դժվարությունները:

Եթե ձեզ հոսպիտալացնում են կորոնավիրուսի կասկածանքով, ապա անհրաժեշտ է որոշ իրեր ունենաք ձեզ մոտ։

Հստակ չափանիշներ չկան, կարևորը ՝ չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը։ Ցանկալի է ելնել տարրական տրամաբանությունից եւ պատրաստ լինել այն բանին, որ հիվանդանոցում պանդեմիայի ծանր պայմաններում ինչ-որ բան կարող է սպառված լինել՝ սրբիչներ կամ զուգարանի թուղթ։

Այնուամենայնիվ, փորձագետները ցուցակ են ներկայացրել այն մարդկանց համար, ովքեր պետք է ստացիոնար բուժում ստանան հիվանդանոցներում, անհրաժեշտ են՝

  • փաստաթղթեր (անձնագիր);
  • ամբուլատոր քարտ (եթե այն ունեք), հիվանդության պատմությունից քաղվածքներ;
  • դեղեր, որոնք դուք պարբերաբար ընդունում եք;
  • հակասեպտիկ;
  • հագուստ, ներքնազգեստ, հողաթափեր;
  • անձնական խնամքի միջոցներ՝ ատամի մածուկ, խոզանակ, օճառ, զուգարանի թուղթ, խոնավ անձեռոցիկներ, սանր, սրբիչ, շամպուն;
  • սպասք;
  • նոթատետր, գրիչ;
  • հեռախոս, պլանշետ (լիցքավորիչներ);
  • գումար (ավելի լավ է՝ քարտով).

Խորհուրդ է տրվում նաև գոնե առաջին օրվա համար ձեզ հետ սնունդ ունենալ։