տուն Հասարակություն Ինչպե՞ս են աշխատանքի գնալու աշխատակիցները, եթե տրանսպորտը չաշխատի

Ինչպե՞ս են աշխատանքի գնալու աշխատակիցները, եթե տրանսպորտը չաշխատի

301
0

Կառավարությունն այսօր երկարացրեց արտակարգ դրությունը եւս մեկ ամսով: Սահմանափակումները կմեղմացվեն, իսկ թե երբ կաշխատի հանրային տրանսպորտը, հայտնի չէ: 

Ինչպե՞ս պտք է աշխատակիցները գնան աշխատանքի, եթե ամեն օր միջինը պետք է ծախսեն  3000 դրամ:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը թվային տվյալներ է հրապարակում: Araratnews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ապրիլին 213 փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողներ հարցման են ենթարկվել եւ ասել՝ 31-90 օր կպահանջվի ձեռնարկատիրական գործունեությամբ ամբողջությամբ զբաղվելու համար: Ձեռնարկատերերի 68 տոկոսի խոսքով՝ իրենց սպառողների պահանջարկը նվազել է, իսկ 22 տոկոսն ասել էր՝ աշխատողները բացակայել են աշխատանքից վարակի կամ կառավարության պահանջի պատճառով: 

Գագիկ Մակարյանի խոսքով, գործատուները չեն կարող ամեն օր 1500-2000 դրամ վճարել աշխատակիցներին գնալ-գալու համար կամ նրանց տեղափոխել իրենց մեքենաներով: 

Ինչպե՞ս է խնդիրը լուծել Եվրոպան եւ ԱՊՀ-ը: Հայաստանի գործատուների միության նախագահը միջազգային փորձն է հիշեցնում՝ կրճատել  են աշխատանքային ժամը  10-90 տոկոսով՝ աշխատակիցներին պահելու համար: «Կարծում եմ՝ որոշ ընկերությունների ներկայացուցիչներ կանցնեն նման ռեժիմի»,- ասաց Գործատուների միության նախագահը

Ինչպե՞ս վարվեն այն աշխատակիցները, եթե գործատուն պահանջը կտրուկ է դնում՝ կամ աշխատանքի գալ տաքսիով, կամ դուրս գալ աշխատանքից: Ո՞րն է լուծումը: «Գործատուն էլ պետք է հնարավորություն ունենա վճարելու: Միայն իրավունքի խնդիր չէ: Գործատուները չեն ցանկանում կորցնել իրենց աշխատողներին»,- վստահեցրեց Մակարյանը:

Նրա խոսքով՝ գործատուն կարող է 350 դոլար միջին աշխատավարձից առաջարկել աշխատակցին ծախսել 40.000 դրամը տրանսպորտի վրա կամ քիչ վճարել աշխատողին դրա՝ փոխարեն նրա տաքսու գումարը վճարելով:

Araratnews.am-ը շաբաթներ առաջ առաջարկել էր կառավարությանը փոխհատուցել տրանսպորտի ծախսը, սուբսիդավորել  գործատուներին: Արդյոք սա ճիշտ մեխանիզմ է: Պատասխանը դրական է՝ ճիտ կլիներ դրամաշնորհ տրվեր գործատուներին, ոչ թե բավարարել հակաճգնաժամային միջոցառումներով: «Քաոտիկ ձեւով ով կարողացավ օգտվել այդ  միջոցառումներից, օգտվեց: Բայց կարևոր է իմանալ՝ այդ օգնությունը բավարա՞ր է տնտեսության տվյալ ճյուղին, թե՞ ոչ: Թե թողնենք խորտակվի այդ ճյուղը: Օրինակ՝ սննդի, կարի ոլորտը դրանց մեջ են»,- մանրամասնում է մեր զրուցակիցը: 

Գագիկ Մակարյանի խոսքով՝ քաղաքապետարանն էլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար անելիք ունի:

Սոնա Դավթյան