տուն Քաղաքական Ինչու իշխանությունը հրաժարվեց ավելի մեծ չափով քաղաքացիներին տուգանելուց

Ինչու իշխանությունը հրաժարվեց ավելի մեծ չափով քաղաքացիներին տուգանելուց

165
0
Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակներ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը,  քանի որ այն պետք է քննարկվեր: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մակունցի խոսքով՝ Երեւանի այն հատվածներում, որտեղ ոստիկանների քանակը մեծ է, դիմակներ դնելը պահպանվում է, որը չես ասի բակերի մասին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով` որոշ դեպքերում տուգանքն աշխատում է:՝ օրինակ փողոցը նախատեսված վայրից ճիշտ հատելու համար տուգանք չկա, բայց մարդիկ ճիշտ ձեւով են դա անում:

Հիշեցնենք` իշխանությունը շրջանառության մեջ էր դրել բաց տարածքներում դիմակի կրման կանոնը խախտելու դեպքում 10 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ։ Օրինագիծը  վրդովեցրել էր հանրության մի մասին, որից հետո շրջանառությունից հանեցին դա: