տուն Հասարակություն Առողջապահություն Ինչու է էպիկրիզում գրվել մահվան ամսաթիվ, երբ հիվանդը ողջ է. պարզաբանում

Ինչու է էպիկրիզում գրվել մահվան ամսաթիվ, երբ հիվանդը ողջ է. պարզաբանում

725
0

Բժիշկ Հայկ Մանասյանը այսօր կրկին հանդես է եկել ֆեյսբուքյան լայվով:

Մանասյանը պարզաբանում է երեկվանից տարածված այն լուրերը, որ բժշկական կենտրոններից մեկում գրվել է մահվան ամսաթիվ, այն դեպքում, երբ հիվանդը ողջ է:

«Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն էպիկրիզում գրված է մահվան ամսաթիվ: Այսինքն՝ էպիկրիզում գրված է, թե երբ է ընդունվել հիվանդանոց, և գրված է, թե երբ է մահացել: Հիվանդը ողջ է: Եվ վերջինիս թոռը տեսանյութ է տարածում այս միջադեպի հետ կապված: Բացի այդ, որ պապիկը ողջ է, միևնույն ժամանակ առանձին թղթով տեղեկացնում են հարազատներին, որ պացիենտի մոտ կա կորոնավիրուսային վարակ»,- գրում է Մանասյանը:

Բժիշկը ներկայացնում է, որ այս միջադեպն առաջացրել է հարազատների դժգոհությունը: Ըստ Մանասյանի՝ մարդիկ դիմել են բուժհաստատություն, բայցևայնպես, նրանք բողոք ունեն, որ կորոնավիրուսային մահերի մեջ գրված է մահ այն դեպքում, երբ մարդը ողջ է:

Բժիշկն այս առնչությամբ իր պարզաբանումն է ներկայացնում.

«Նախ հիվանդը ընդունվել է, և հետազոտությունը ցույց է տվել, որ վերջինիս մոտ առկա է աորտայի անևրիզմա շերտազատում: Դա մահուցու դիագնոզ է: Այդպիսի լուրջ դիագնոզներ բժշկության մեջ շատ քիչ են պատահում: Ու այս դիագնոզով հիվանդին միայն հրաշքը կկարողանա փրկել»:

«Այս մասին հիվանդանոցում հիվանդի հարազատներին տեղեկացրել են: Հիմա պացիենտին ընդունել են այս դիագնոզով: Չգիտեմ՝ այնտեղ ինչ խոսակցություններ են լինում: Այսինքն՝ չգիտեմ, ինչն է պատաճառը, որ հետագա բուժումը չի շարունակվել: Սա ինձ համար լիքը հարցերով, լիքը հարցականներով իրողություն է: Բայց հասկանում եմ՝ ինչպես կարող է լինել: Օրինակ, կարող է պացիենտը հրաժարվի, բժիշկներն ասեն, որ գարանտիա չեն տալիս և այլն: Ու այդ պարագայում պացիենտը ռեանիմացիայից դուրս է գրվում:

Այստեղ եկեք մի րոպե կանգ առնենք`պացիենտները երբեք ռեանիմացիայից դուրս չեն գրվում: Պացիենտները ռեանիմացիայից դուրս են գրվում միայն մահացած: Եթե ողջ է պացիենտը, ապա ռեանիմացիայից տեղափոխվում է մեկ այլ բաժանմունք: Սա կանոն է բժշկության մեջ, որը ունի, իհարկե, բացառություններ»,- ընդգծում է նա:

Բժիշկ Մանասյանը շարունակում է իր բացատրությունները և որպես մասնագետ բավականին պատկերավոր ներկայացնում է եղելությունը.

«Երբ տպվում է բլանկը դուրս գրման, ռեանիմացիայի դուրս գրման բլանի վրա մահը բլանկի միակ տողն է: Այստեղ եղել է սխալմունքը, ու մահը չեն ջնջել: Մահը պետք է ջնջեին: Եվ այնտեղ ստորագրել են թե բաժնի վարիչը, թե ով է եղել` սրան ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որովհետև ծանրաբեռնված են եղել կամ զբաղված են եղել: Եկեք անկեղծ լինենք: Բժշկության մեջ ով է թուղթ ստորագրելուց ծայրից ծայր կարդում: Այնպես որ՝ առաջինն ով գրում է, մյուսները վստահում են առաջին գրողին: Եվ այստեղ առաջին թյուրըմբռնումն այն է, որ բլանկի վրա միշտ գրվում է մահ բառը: Սա ոչ թե սխալմամբ մահ են գրել, այլ այդ բառն այնտեղ գրված է: Բացառիկ իրավիճակ է եղել. պիտի ջնջեին` չեն ջնջել»:

Երկրորդ հարցը կորոնավիրուսով վարակված լինելու փաստն է: Բժիշկը բացատրում է, որ հիմա հիվանդներին ընդունելիս վերաբերվում են այնպես, որ կարող է ունենալ կորոնավիրուս: Մանասյանն ասում է, որ մարդուն սխալմամբ դուրս են գրել: