տուն Մամուլ Ի՞նչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը․ նախագահին մնացել է 6 օր․ «Ժողովուրդ»

Ի՞նչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը․ նախագահին մնացել է 6 օր․ «Ժողովուրդ»

286
0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը եւ հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն»: Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից եւ այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետեւել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում