տուն Քաղաքական Հայաստան Ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն...

Ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու. վարչապետ.(տեսանյութ)

231
0

«Այսինքն՝ նորություն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանում: Նորություն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանելով է ընտրվել, նորություն է որևէ մեկի համար»:

Այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարոթյան ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում դիմելով պատգամավորներին, ասաց՝ կանգնելով այս ամբիոնին և ասել մի բան, որը այդպես չէ` ուրեմն սա ինքնաոչնչացում է:

«Իրենք այսօր աստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև նրանք չկան այլևս: Որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կարողանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում: Քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում Հայաստանում: Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ եկեք կանխատեսենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում և հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք պաշտպանում են հեղափոխության արժեքները:

Մանրամասները տեսանյութում`

Հայկ Մագոյան