տուն Աշխարհ Թուրքիա հանգստի մեկնած գերմանացի տուրիստը մահացել է հյուրանոցի սենյակում

Թուրքիա հանգստի մեկնած գերմանացի տուրիստը մահացել է հյուրանոցի սենյակում

110
0

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հյուրանոցներում 1 գերմանացի և 1 ռուս զբոսաշրջիկ է մահացած հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է, որ երբ հյուրանոցի աշխատակիցները մտել են սենյակ, նկատել են, որ ռուս զբոսաշրջիկ Ռավլի Խիսամուտդինովը գետնին անշարժ պառկած է եղել: Շտապօգնության բժիշկների զննության արդյունքում պարզվել է, որ 66-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացած է:

Եվս մեկ դեպք տեղի է ունեցել Անթալիայի Օբագյոլ թաղամասի հյուրանոցներից մեկում: Թուրքիա հանգստի մեկնած 63-ամյա գերմանացի տուրիստ Էլիզաբեթ Գերֆրուդը մահացել է հյուրանոցի սենյակում:

Երկու զբոսաշրջիկների մահվան դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here