տուն Աշխարհ Թուրքիայում 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 922-ով

Թուրքիայում 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 922-ով

96
0

Թուրքիայում հունիսի 10-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 36․521 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 922 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17, ապաքինման՝ 2.241 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 146.839 մարդ, իսկ 631 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 173․036, իսկ մահվան 4․746 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․451.700-ի։