տուն Աշխարհ Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

431
0

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Տեղեկությունը փոխանցում է ermenihaber.am-ը:

Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես  մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա՝ ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար:

Ֆահրեթին Ալթունը մասնավորապես ասել է.

«Նախագահ Էրդողանը հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն էր հայտնել: Նա միևնույն ժամանակ  նշել էր, որ ցանկանում  է պատմության հանձնաժողով հիմնել, որը կուսումնասիրի առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը: Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների  գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունները բավականաչափ ցավ են պատճառել տարածաշրջանին, իսկ դա ոչ մի լավ բան չի բերի մեր հարաբերություններին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here