տուն Հասարակություն Մշակույթ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով նոր տպագրություն (լուսանկարներ)

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով նոր տպագրություն (լուսանկարներ)

78
0

Այս տարի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: 1Dram թիմը հանդես է գալիս խիզախ նախաձեռնությամբ՝ նորի և հնի խաչմերուկում վերածնունդ տալով մեծ բանաստեղծի թողած ժառանգությանը՝ արդի մոտեցումներով ու մատուցմամբ:

Պատկերապատումների՝ նույնը ինքը կոմիքսների ստեղծման գաղափարը և ժրաջան գործն այսօր ծնունդ են տվել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով այս յուրօրինակ աշխատանքին: Ստեղծագործական թիմի մոտ միտքը ծագել էր դեռ տարիներ առաջ, և հստակ էր, որ երկար ու բարդ աշխատանք է սպասվում: «Թմկաբերդի առումը» այն ստեղծագործությունն էր, որ կարելի էր ու հնարավոր էր մատուցել պատկերապատումների տեսքով:

Մենք հավատարիմ ենք մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը: Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել ենք հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: Մեր թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել ենք ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին:

Կոմիքսը կամ, այլ կերպ ասած, գրաֆիկական պատմվածքն այսօր արդի մշակույթի յուրահատուկ ձևաչափ է, առանձնահատուկ շփում ընթերցողի և հեղինակի հետ: Վերջիններս լրացնում են այն բացով, որը առաջացել է գրքերի նկատմամբ հետաքրքության նվազմամբ: Պատկերները ավելի ճշգրիտ են փոխանցում սյուժեի տրամադրությունը, երանգները և բովանդակությունը:

Գիրքը, որը հնարավոր կլինի տպագրել ձեր նվիրատվության միջոցով, նախատեսված է 12+ տարիքային խմբի համար: Նախաձեռնությանը $20 և ավել գումարով աջակցողները կստանան գիրքը որպես նվեր, ինչպես նաև շնորհանդեսի հրավեր։ Տպագրությունը նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսվա ավարտին: Շնորհանդեսը կլինի նոյեմբեր ամսին Թումանյանի տուն թանգարանում։
Գիրքը և հրավիրատոմսը ստանալու համար խնդրում ենք ձեր կոնտակտային տվյալներն ուղարկել մեր էլ. հասցեով` [email protected]:

1Dram թիմը լիահույս է, որ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք կարողանալու ենք զարգացնել հայկական կոմիքսների արվեստը մեր երկրում: Մեզ համար անչափ կարևոր է ձեր աջակցությունը, որպեսզի հասկանանք, որ ճիշտ ճանապարհին ենք:

Մենք հավատում ենք, որ ձեր շնորհիվ կարող ենք ավարտին հասցնել մեր խենթ գաղափարը: Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք մշտապես փորձելու ենք ձեզ ներկայացնել նոր կոմիքսների, պատկերապատումնեի շարք:

#ԿյանքՏուրԳրքին #ԳործնԷԱնմահ #Մշակույթ #Պատկերապատում #ԹմկաբերդիԱռումը #ՀովհաննեսԹումանյան150

1Dram թիմ-ի մամուլի ծառայություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here