տուն Քաղաքական Հայաստան էս աղետալի պահին միտինգ չեմ անում` մեքենաս լվացել, տաքսի եմ քշում.դերասանի...

էս աղետալի պահին միտինգ չեմ անում` մեքենաս լվացել, տաքսի եմ քշում.դերասանի կոչը գործընկերներին

202
0

Դերասան, երգիչ Մանվել Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է գործընկերներին`

Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով խնդրում եմ համբերություն ունեցեք , ճիշտ գնահատեք պահը, կորոնավիրուսը աղետ է,ոչ մեկ իր հոպարի տանից չի բերել վիրուսը։ Իսկ աղետի պայմաններում միտինգ անելը կարծում եմ վնասարար է մեր երկրի ապագայի համար: Ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից, ինքս էլ վարձով եմ ապրում, (բայց 55 հազարանոց համեստ բնակարանում ոչ թէ 150000ում) ,ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել, տաքսի եմ քշում): Կներեք, բայց ոչ մեկիդ ել ինձանից վեր չեմ դասում: Օրինակ 88ի երկրաշարժից հետո ոչ մեկ ռեստորան բացել չեր տալիս` չէ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում , եթե շատ դժվար ա հաշվեհամար ուղարկեք մեկս մյուսիս օգնենք մինչև դուրս գանք այս աղետալի իրավիճակից։
Հ Գ էս սաղ սիրելով ու հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք որ ռեստորանից բացի ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։
Ձեր Մավ