տուն Քաղաքական Հայաստան Զատիկը՝ էքստրեմալ պայմաններում․ ռուս զինվորականները օրհնություն են ստացել Հայաստանում

Զատիկը՝ էքստրեմալ պայմաններում․ ռուս զինվորականները օրհնություն են ստացել Հայաստանում

299
0

ատարագի ժամանակ բոլոր ներկաները՝ ռուս և հայ զինվորականները, դիմակներով ու պաշտպանիչ ձեռնոցներով են եղել և պահպանել են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Նրանք միասին աղոթել են և Զատկի կուլիչներ են նվեր ստացել։

 Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ջոկատի զինծառայողները Երևանի ուղղափառ եկեղեցում մասնակցել են Սուրբ Հարության պատարագին։

Սուրբ Աստվածամոր տաճարի ավագ քահանա Արսենին օրհնել է Զատկի կուլիչները և դրանք հանձնել է տաճար եկած զինվորականներին։ Պատարագի ընթացքում բոլոր ներկաները՝ ռուս և հայ զինվորականները, դիմակներով ու պաշտպանիչ ձեռնոցներով են եղել և պահպանել են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Նրանք աղոթել են և ստացել քահանայի օրհնությունը։

Ավագ քահանան ընդգծել է պատարագի կարևորությունը, քանի որ, նրա խոսքով, վիրուսին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվել եկեղեցուն հալածողներին՝ փակել դրա դռները հավատացյալների առաջ։ Եվ նման պայմաններում, երբ գրեթե բոլոր եկեղեցիները փակ են, պատարագը և կորոնավիրուսի դեմ պայքարելու եկած զինվորականների օրհնությունը հատկապես կարևոր է։ Նա հույս է հայտնել, որ շուտով համավարակը կպարտվի և հավատացյալները կվերադառնան եկեղեցի։

«Քանի-քանի արշավանք է վերապրել Ռուսաստանը՝ մոնղոլ-թաթարական լուծը, «խառը» ժամանակը, Նապոլեոնը, Հիտլերը, կոմունիստները, և ոչ մեկին չի հաջողվել ուղղափառներին վռնդել իրենց տաճարից, իսկ վիրուսի աննշան մասնիկը կարողացավ անել այդ ահավոր գործը»,-նշել է քահանան։

Նշենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան Հայաստանի մայրաքաղաք է ժամանել երկու երկրների պաշտպանության նախարարների միջև պայմանավորվածության շրջանակում:

Բջջային համալիրը սպասարկող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների վերացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին՝ կորոնավիրուսի ախտորոշման և շուտափույթ վերացման հարցում: Բայց ռուս մասնագետները չեն սահմանափակվի միայն կանխարգելումով։ Նախատեսվում է նաև հայ զինվորականների ուսուցում իրականացնել՝ տվյալ համալիրում աշխատելու համար։