Ինչպես ավելի վաղ նշել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ուենցել, ինչ արդյուքնում երկու ակտվիստի բերման են ենթարկել: Որոշ ժամանակ անց նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, թե որն էր իրենց` նիստին մասնակցել ցանկանալու նպատակը: «Մենք հայտարարություն ունեինք անելու, սակայն մեզ չթույլատրեցին մասնակցել նիստին: Նիստերը բաց են, և մեզ պետք է հնարավորություն տրվի կարդալ սա ներսում»,-հայտարարել է «Հայազն» կուսկացության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը և ընթերցել է տեքստը. «100 օր է, ինչ քաղաքացիները նստացույց են անում` պահանջելով օրինախախտ, կոռումպացված և քրեական վարքագծով պաշտոնյաների հեռացումը: Երևանի ավագանին որևէ համարժեք պատասխան չի տվել այդ պահանջներին, ինչով մասնակից է դառնում իրականացվող հանցագործություններին:
Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների հանրային շահը: Դուք լեգիտիմացնում եք վերևից իջեցվող հակասոցիալական որոշումներն ու պաշտպանում կեղծ հանձնաժողովի գոյությունը: Երևանի ավագանին պարտավոր է հանդես գալ հանրության շահերից, ոչ թե դրսևորել անգործություն և սատարել հանցագործներին»:
Իսկ հայտարարության վերջում նշված է եղել, որ քաղաքապետարանի շենքում չգիտեն, որ հաշվետու են հանրությանը, և ոչ ոք չի պատժվում, ոչ ոք պատասխան չի տալիս, ոչ ոք չի վերահսկվում: «Առաջին հերթին պահանջում ենք անհապաղ ամբողջովին չեղյալ համարել թանկացման որոշումը, հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին: Եթե ավագանին օրենքից դուրս է և հաշվետու չէ հանրությանը, ապա հանրությունը կանցնի քաղաքացիական անհնազանդության գործողությունների»,-հայտարարության վերջում ասել է ակտիվիստներից մեկը և տեղեկացրել, որ վաղը, ժամը 18։00-ին Մաշտոցի պուրակում հավաքվելու են այս հարցով բոլոր շահագրգիռ անձինք` քննարկելու իրենց հետագա քայլերը:
Էմմա Պալյան