տուն Հասարակություն Առողջապահություն Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել. Արսեն...

Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել. Արսեն Թորոսյան

199
0

Ազգային ժողովում ընթանում է Առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«Արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է»: