տուն Աշխարհ Եվրախորհրդարանը կողոպուտի է ենթարկվել

Եվրախորհրդարանը կողոպուտի է ենթարկվել

135
0

Գողերը օգտվել են Եվրախորհրդարանի անդամների բացակայությունից, որոնք Բրյուսելից հեռու էին գտնվում կորոնավիրուսի համավարակի պատճառով, և թալանել են շենքը, գրում է Politico-ն:

Ինչպես գրում է պարբերականը, Եվրախորհրդարանի առնվազն 50 անդամներից գողացել են համակարգիչներ, պլանշետներ և այլ իրեր, երբ նրանք աշխատավայրում չեն եղել: Կողոպուտի ընթացքում շենքը դատարկ է եղել:

Գերմանացի պատգամավոր Նիկո Սեմսրոթը, ում երկու նոութբուքն են գողացել, միջադեպը մեծ սկանդալ է անվանել, որը փորձում են կոծկել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: