տուն Uncategorized Ես անկեղծ չգիտեի` Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց, նաեւ ռազմական փորձագետ...

Ես անկեղծ չգիտեի` Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց, նաեւ ռազմական փորձագետ է. Տիգրան Կարապետյան

940
0

Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը, բացի լավ տնտեսագետ լինելուց, նաեւ ռազմական փորձագետ է: Այս մասին իր «Ֆեյսբուքի»  էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Բագրատյանի վերջին գրառմանը։

Նա, մասնավորապես, գրել է․ 

«Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը եւ բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր եւ այլն:

Եվ այսպես, հարգելի պարոն Բագրատյան,

ՍՈւ 30ՍՄ գերժամանակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):

Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80 к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 եւ այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):

Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաեւ լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մասին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը եւ նաեւ տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:

Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:

Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:

Հուսով եմ, տեղյակ եք, որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:

Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաեւ երկնքից»: