տուն Քաղաքական Հայաստան Եթե նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի ՍԴ, ապա ես...

Եթե նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի ՍԴ, ապա ես 5-օրյա ժամկետում մեծ հաճույքով կստորագրեմ այն․ Արարատ Միրզոյան

159
0
Արարատ Միրզոյան

Եթե չեմ սխալվում հանրապետության նախագահը 2 անգամ է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել, որը Աժ-ի կողմից չի ընտրվել։ Մեկ անգամ թեկնածու է առաջադրել, որը ԱԺ-ի կողմից ընտրվել է ։ Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները՝ այդ թվում նաև նախագահը, առաջարկում են թեկնածուներ, ընտրությունը թողնված է Ազգային ժողովին, այսինքն վարվում ենք այնպես, ինչպես նախատեսում է սահմանադրությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  Արմեն Սարգսյանի առաջարկին, ըստ որի դատարանակազմ մարմինները հնարվորություն կունենան առաջադրել երեքական թեկնածու։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք այստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ համաձայնվում ենք, կամ ոչ։ Հիմա այն ինչ առաջարկում է նախագահը, ենթադրում է սահմանադրության նոր փոփոխություններ, գիտեք, որ գործում է սահմանադրության փոփոխությունները մշակող հանձնաժողով, կարծում եմ, որ նախագահը իր առաջարկություններով կարող է դիմել հանձնաժողովին»,- ասաց Միրզոյանը։

Եթե նախագահը  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի  ՍԴ, ապա ես 5-օրյա ժամկետում մեծ հաճույքով կստորագրեմ այն: Կստորագրեմ այն, երբ Աժ նախագահի համար օրենսդրությամբ կբացվի այդ հնարավորությունը։

Միրզոյանը նշեց, որ չի խոսել հանրապետության նախագահի հետ․ «Նախագահն ունի 21 օր, նա կարող է վիճարկել օրենքը ՍԴ-ում, իսկ եթե, ի վերջո, չստորագրի և ՍԴ չդիմի, ԱԺ նախագահի համար իրավական հնարավորություն է ստեղծվում ստորագրել կամ չստորագրել  օրենքը»,- հավելեց ԱԺ նախագահը:

%d bloggers like this: