տուն Քաղաքական Միջազգային Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք. Թրամփ

Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք. Թրամփ

178
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի:

Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ ձեռք բերված կրակի դադարեցումից առաջ:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Այնուհետև անդրադառնալով քրդերի հետ ԱՄՆ հարաբերություններին՝ Թրամփն ասել է.

«Մենք քրդերին 400 տարի ի վեր չենք խոստացել, որ մնալու եք տարածաշրջանում (խմբ.- Սիրիայի հյուսիս): Մենք իմաստուն վարվեցինք, երբ ԱՄՆ զորքերը դուրս եկան այդ շրջանից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here