տուն Հասարակություն Կրթություն Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. նախարար

Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. նախարար

221
0
Ընդունելության քննություններ

«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։

Ենթադրենք, եթե տվյալ բուհ ընդունվելու համար դիմորդը պետք է երեք քննություն հանձնի, ասենք, մաթեմատիկա, հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու, ապա նա կարող է ընտրել դրանցից մեկը:

Քննությունները դիմորդները կհանձնեն հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։

Սույն թվականի մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչեւ հունիսի 25-ը։ Միաժամանակ կըտրվեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը։