տուն Լուրեր Դիանա Քալաշովան Չեխիայում նոր տիտղոսի է արժանացել (լուսանկարներ)

Դիանա Քալաշովան Չեխիայում նոր տիտղոսի է արժանացել (լուսանկարներ)

125
0

1510767_712945612058488_975728693_n

AraratNews.am լրատվականի զրուցակիցը այս անգամ Չեխիայում հայտնի երգչուհի, ծնունդով հայաստանցի, ազգությամբ եզդի Դիանա Քալաշովան է: Փոքրիկ երգչուհին  AraratNews.am-ին պատմել է, թե անցնող տարում ինչ ծրագրեր է իրականացրել և թե ինչ նոր պլաններ ունի:

Սիրելի Դիանա վերջին շրջանում ակտիվ գործունեություն ես ծավալել, խնդրում եմ մի փոքր պատմես, թե 2013 թվականի ընթացքում ի՞նչ ծրագրեր ես իրականացրել, ինչ համերգների ես մասնակցել:

-Այո, դա այդպես է, ինձ համար այս տարին շատ հագեցած էր: Ես հանդես եմ եկել ոչ միայն Չեխիայում, այլ նաև արտասահմանում: Տարվա սկզբին ես նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը, և ավելի ուշ այն ներկայացվել է Չեխիայի և Սլովակիայի բոլոր հեռուստաալիքներով և ռադիոկայաններով: Հունիսին ես հանդես եմ եկել որպես հատուկ հյուր իմ մտերիմ ընկերուհու` Լիդուշիկի մենահամերգին: Բացի այդ, ես Լիդուշիկի հետ հրավիրվել եմ նաև Մանկական Նոր Ալիք 2013, որտեղ մենք երգեցինք հայտնի երգչուհի Թամարա Գվերդցիտելիի հետ: Դեկտեմբերին ես հրավիրվել եմ Մոսկվա՝ Ամանորի երգի միջոցառմանը մասնակցելու համար, որտեղ երգել եմ Լեոնիդ Ագուտինի և անցյալ տարվա Մանկական Նոր Ալիքի մասնակիցների հետ:

Դու դարձար «Կյանք երեխաներին» բարեգործական հիմնադրամի դեմքը, կպատմե՞ս, թե ինչպես ընտրեցին հենց քեզ:

-Արդեն երկու տարի շարունակ ես օգնում եմ «Կյանք երեխաներին» բարեգործական կազմակերպությանը, որը արդեն 13 տարի զբաղվում է հաշմանդամ երեխաների հարցերով: Տարբեր հովանավորների և իմ ծնողների աջակցության շնորհիվ, ես օգնում եմ իրականացնել իրենց երազանքները և ցանկությունները: Դեկտեմբերի 15-ին ես հանդես եմ եկել Չեխիայի բոլոր աստղերի հետ «Արև երեխաների համար 2013» հանդիսավոր գալա երեկոյին, որտեղ ամեն տարի անց է կացվում դրամահավաք Չեխիայի վատառողջ երեխաների համար: Այս տարի ես դարձել եմ «Կյանք Երեխաներին» բարեգործական կազմակերպության պաշտոնական դեմքը:

Ի՞նչ նոր պլաններ ունես, մենահամերգ նախատեսո՞ւմ ես:

— Ծրագրեր, մյուս տարվա համար, իհարկե, շատ ունեմ: Տարվա սկզբում ես կձայնագրեմ երգ չեխերեն լեզվով, որը գրում է հայտնի պրոդյուսերը: Ինչպես նաև պլանավորում ենք նկարահանել տեսահոլովակ այդ երգի համար, և, իհարկե, ես կշարունակեմ համագործակցել «Կյանք Երեխաներին» բարեգործական կազմակերպության հետ: Ես կարծում եմ, որ մենահամերգի մասին խոսելը դեռ շուտ է, ամեն ինչ ունի իր ժամանակը

Մոտենում է Ամանորըˋ քո բարեմաղթանքը աշխարհի երեխաներին:

— Առաջին հերթին աշխարհի բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, քանի որ դա ամենակարևորն է, իսկ մնացածը նրանց մոտ անպայման կիրականանա: Շնորհավոր բոլորի գալիք տարին:

Զրուցեց Բորիս Մուրազին

1510767_712945612058488_975728693_n

1489282_712945258725190_1301632497_n

1472728_712945798725136_1057310486_n

1468638_712946375391745_1331386350_n

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here