Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր երկու որոշում է ստորագրել՝ դադարեցնելով Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքից:
Որոշումների մեջ, մասնավորպես, ասված է.
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: