Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել որոշ «գրին քարտերի» հաստատումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Պարզելու համար, թե նման հայտարարությունն արդյոք վերաբերում է այն անձանց, որոնք ստացել էին «գրին քարտերը» և պատրաստվում էին օգոստոսին ԱՄՆ մեկնել, կամ նրանք, ովքեր շահել էին «գրին քարտ» ու մայիսին պետք է հարցազրույցի փուլն անցնեին, իրենց համար այդ հարցազրույցը հետազձգվո՞ւմ է, AraratNews.am-ը հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանն իր պատասխանում մասնավորապես նշել է.
«Պատասխան․
- Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Պետքարտուղարությունը ժամանակավորապես դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը, բացառությամբ որոշ դեպքերի, որոնք սահմանված են այդ նույն Պաշտոնական հայտարարությամբ։
- Պաշտոնական հայտարարությունը հետադարձ ուժ չունի։ Պաշտոնական հայտարարությունը չի նախատեսում գործող վիզաների հետկանչ։ Միացյալ Նահանգներ մուտք գործելու հետ կապված հարցերը կարող եք հստակեցնել ԱՄՆ Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի հետ։
- Մանրամասների համար տես Պաշտոնական հայտարարության ամբողջական տեքստը հետևյալ հղումով՝ https://www.
whitehouse.gov/presidential- actions/proclamation- suspending-entry-immigrants- present-risk-u-s-labor-market- economic-recovery-following- covid-19-outbreak/»: