տուն Քաղաքական Հայաստան Գրավատուների հետ կապված խնդիրները լուծվում են. Բաբկեն Թունյան

Գրավատուների հետ կապված խնդիրները լուծվում են. Բաբկեն Թունյան

302
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հարակից զեկույցում մասնավորապես նշեց.

«Առաջին ընթերցմամբ հավանության արժանանալուց հետո մինչև երկրորդ ընթերցումը հեղինակի կողմից մի փոփոխություն էր առաջարկվել, որ այդ դրույթները նաև հետադարձ ուժ ունենային և տարածվեին մինչ այդ ծագած հարաբերությունների վրա: Այդ առումով սկզբունքային անհամաձայնություններ կային, ըստ այդմ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, և լիագումար նիստերի դահլիճում մենք առաջարկեցինք հեղինակներին, որ մերժվելուց հետո առաջարկով հանդես գան և կրկին առաջարկների ներկայացման փուլը մի հատ էլ անցնենք: Այդ առաջարկն ընդունվեց, ինչպես հիշում եք, ԱԺ-ն կողմ քվեարկեց այդ առաջարկին: Հեղինակներն արդեն ֆինանսների նախարարության և շահագրգիռ բոլոր կողմերի հետ մանրամասն արդեն աշխատել են, և ձևավորվել է բոլորի կողմից ընդունելի, այս պահին ոչ մի խնդիր չառաջացնող նախագիծ… Ուրեմն՝ ֆիզիկական անձանց՝ վարկառուների պահով եկամտային հարկի բազայի հետ կապված նախագիծն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից հետո, իսկ շահութահարկի մասով որոշ չափով հետադարձ ուժ է տրվել 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Վարկառուներից բացի նաև գրավատուների հետ կապված խնդիրներն են սրանով լուծվում: Այնպես որ՝ որևէ խնդիր չկա. առաջարկում եմ երկրորդ ընթերցմամբ ևս հավանություն տալ»: