տուն Հասարակություն Իրավական Գործ ունենք նիստերը հետաձգելու նոր մեթոդի հետ. դատախազը` Քոչարյանի թիմին

Գործ ունենք նիստերը հետաձգելու նոր մեթոդի հետ. դատախազը` Քոչարյանի թիմին

139
0

Մարդկանց առողջության նկատմամբ անհարգալից, անփույթ վերաբերմունք է դրսևորվում: Այսօր դատարանում ասաց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ հարցրեց դատավոր Աննա Դանիբեկյանին` արդյոք դատարանի նիստերի դահլիճն ախտահանված է:

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ տպավորություն ունեն, թե գործ ունեն դատական նիստերն անհնար դարձնելու նոր մեթոդի հետ: Դատախազն առաջարկեց սոցիալական հեռավորությունը պահպանելու լավ պայմաններ ստեղծել եւ դատական նիստը շարունակել:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջեց նիստը: