տուն Լուրեր Գործազրկության պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական իրավիճակը

Գործազրկության պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական իրավիճակը

287
0

edmonokkkkkkkk

 

«Մարզերն  այսօր դատարկվում են, իսկ կառավարությունը ոչինչ անել չի կարողանում»,- այսօր այս մասին  Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հավաստիացրել է, որ ամեն օր մարդիկ Վանաձորից ավտոբուսներով արտագաղթում են, իսկ կառավարությունը ոչինչ չի անում:

Պատգամավորը կառավարությանը հորդորել է ավելի հստակ ձևակերպել, թե ինչու են փորձում օրինագծով գործազուրկներին զրկել գործազրկության նպաստից: «Եթե իմ ընտրատարածքում ինձ հարցնեն՝ լավ, էս նպաստը խի՞ եք կտրում, ես պատասխանը չունեմ: Կառավարության այս օրինագծում այդ հարցի պատասխանը չկա»,- ասել է Մարուքյանը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ այսօր ռեալ չի գնահատվում, թե ինչ մասնագետներ են պետք Հայաստանին: «Մեզ պե՞տք է այդքան պատմաբան, այդքան տնտեսագետ, որ պետպատվերով պատրաստում ենք»: Նա ընդգծել է, որ բուհն ավարտած ուսանողը չի կարողանում աշխատանք գտնել, բայց նաև պաշտոնապես չի էլ համարվում գործազուրկ, հետևաբար գործազրկության պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական իրավիճակը:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here