տուն Աշխարհ Գիտնականները քաղցկեղն հայտնաբերող թեստ են ստեղծել

Գիտնականները քաղցկեղն հայտնաբերող թեստ են ստեղծել

153
0

Միացյալ Նահանգների և Չինաստանի գիտնականները մի մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս բացահայտել քաղցկեղի հինգ տեսակներ՝ դրանց առաջացումից չորս տարի առաջ, հաղորդում է Nature Communications ամսագիրը։ Այս թեստը PanSeer անվանումն է ստացել և թույլ է տալիս հայտնաբերել ստամոքսի, կերակրափողի, թոքերի և լյարդի, ինչպես նաև հաստաղիքի քաղցկեղը։

Ինչպես տեղեկությունը փոխանցում է 1in.am լրատվականը, թեստի միջոցով քաղցկեղը հայտնաբերվում է արյան հետազոտությամբ։ Հետազոտությանը մասնակցել են 120 հազար մարդ, որոնք 10 տարի շարունակ անալիզներ են հանձնել: Որոշ ասիմպտոմ անձանց մոտ հետագայում քաղցկեղ է ախտորոշվել ավանդական մեթոդներ օգտագործելով:

Գիտնականները ուռուցքի վաղ զարգացման մարկերներն են պարզել և ստեղծել են թեստը: Քաղցկեղի առաջացումը նրանց մոտ, ում մոտ նախապես այն ախտորոշվել էր, 88% է կազմել։

Աղբյուրը հայտնում է, որ գիտնականները կարծում են` իրենց մշակած մեթոդը ցույց կտա իր արդյունավետությունը, քանի որ այն թույլ է տալիս ախտորոշել քաղցկեղը այն փուլում, երբ այլ մեթոդներն անզոր են:

Նշվում է, որ թեստը բացահայտում է միայն այն դեպքերը, երբ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում։ Գիտնականներն այժմ մտադիր են հետազոտություն անցկացնել հիվանդների շրջանում՝ հաշվի առնելով նրանց ընտանեկան պատմությունը։