տուն Հասարակություն Առողջապահություն Գիտնականները պարզել են COVID-19-ի ազդեցությունը ուղեղի վրա

Գիտնականները պարզել են COVID-19-ի ազդեցությունը ուղեղի վրա

352
0

Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) գիտնականներն ուղեղի հիվանդությունների ալիք էին կանխատեսել՝ COVID-19-ի պատճառով:

Ըստ  Brain ամսագրում հրապարակված տեղեկությունների՝ մասնագետներն ուսումնասիրել են 16-85 տարեկան 43 հիվանդի հիվանդության ընթացքը, որոնցից 10-ի մոտ ուղեղի ժամանակավոր դիսֆունկցիաներ են հայտնաբերվել, իսկ 12-ի մոտ՝ բորբոքում, որոնցից մի քանիսը սուր տարածված էնցեֆալոմիելիտ է եղել:

Հայտնաբերվել են նաև այլ լուրջ վնասվածքներ, ինչպիսիք են ինսուլտները:

Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 9 միլիոնը, համավարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 400 հազար մարդ: