տուն Աշխարհ Գիտնականները պարզել են՝ որտեղ կարող է սկսվել նոր համավարակ

Գիտնականները պարզել են՝ որտեղ կարող է սկսվել նոր համավարակ

201
0

Հարավարևելյան Ասիայում վայրի կենդանիների շուկաները բարենպաստ պայմաններ են ստեղծում կորոնավիրուսի զարգացման համար: Այսպիսի եզրակացության է եկել կենդանաբանների միջազգային թիմը, գրում է Naked Science- ը:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել Վիետնամի շուկաներում և ֆերմաներում դեռ 2013-2014 թվականներին: Այդ ժամանակ նրանք հավաքել են կենսաբանական նյութի նմուշներ այնտեղ վաճառվող կենդանիներից:

Պոլիմերիզացիոն շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով հետազոտողները նմուշներում նկատել են տարբեր կորոնավիրուսների գենետիկական հաջորդականությունների առկայություն: Նրանց հաջողվել է հայտնաբերել վեց տարբեր տեսակի պաթոգենների առկայության հետքեր Coronaviridae ընտանիքի երեք ենթաընտանիքներից՝ ներառյալ բետակորոնավիրուսների, որոնց թվին է դասվում նաև Covid-19-ը:

«Կորոնավիրուսի տարատեսակ շտամմներ հայտնաբերվել են բոլոր 24 շուկաներում, որտեղ վաճառվել են կենդանի կրծողներ: Բացի այդ, վիրուսներ են հայտնաբերվել այն ֆերմերային տնտեսությունների 60%-ում, որտեղ աճեցնում են այդ կենդանիներին, և ձեռնարկությունների 94%-ում, որոնք չղջիկների արտաթորանքից պարարտանյութ են արտադրում»,- գրում են հետազոտողները:

Ըստ գիտնականների՝ մսի շուկաներում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում տարբեր տեսակի ֆեկալիաների խառնվելով կամ մեկ տեսակից մյուսին պաթոգենի ուղիղ փոխանցման միջոցով: Մասնավորապես, դա ցույց է տալիս այն փաստը, որ թռչուններին և չղջիկներին բնորոշ վիրուսներ են հայտնաբերվում կրծողների մոտ:

Տարբեր շտամմների վիրուսների հիբրիդացումը կենդանական վարակների պատճառ է դարձել և լուրջ սպառնալիք է ներկայացնում մարդու համար: