տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները կասկածի տակ են դնում Եգիպտոսի՝ ընտանեկան կատուների նախահայրենիք լինելու փաստը

Գիտնականները կասկածի տակ են դնում Եգիպտոսի՝ ընտանեկան կատուների նախահայրենիք լինելու փաստը

96
0

71641058Egyptian_Mau

Հնէաբանները կարծում են, որ առաջին տնային կատուներն առաջացել են ոչ թե Եգիպտոսում, որտեղ այդ կենդանին ընկալվում էր որպես պաշտամունք, այլ Չինաստանում, որտեղ կատուներն ունեին հստակ գործառնական նշանակություն և պայքարում էին կրծողների դեմ։ Այս մասին գրում է Proceedings of the National of Sciences գիտական ամսագիրը։

Սենթ Լուիսի Վաշինգտոնի անվան համալսարանի մասնագետ Ֆիոնա Մարշալն ու իր գործընկերները փորձել են կասկածի տակ դնել արդեն վաղուց ընդունված այն կարծիքը, որ տնային կատուների «հայրենիքը» Եգիպտոսն է։ Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանի հյուսիսում հայտնաբերված կատուների մնացորդները, որոնց տարիքը գերազանցում է 5 հազարը։

Նրանք հայտնաբերել են, որ այդ մնացորդներում գոյություն ունեն նյութեր, որոնք վկայում են այն մասին, որ Չինաստանում կատուն և մարդն ավելի վաղ են սկսել «ընկերություն անել», քան Եգիպտոսում։ Մասնավորապես, հայտնաբերված նյութերում կան այնպիսի ածխածիններ, որոնցով սնվել են մարդիկ (հավանաբար ցորենի ածխածին)։ Սա նշանակում է, որ մարդիկ կամ կերակրել են կատուներին կամ կատուները սնվել են այնպիսի կենդանիներով, որոնց հասանելի է եղել մարդու սնունդը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here