«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզանի (Ալեմաո) հետ:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզան (Ալեմաո):
Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նա հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ: