տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կոնտագիոզ կամ հպավարակիչ մոլյուսկ (molluscum contagiosum)

Բժշկի անկյուն. Կոնտագիոզ կամ հպավարակիչ մոլյուսկ (molluscum contagiosum)

216
0

kontagiosnii_mollusk

Սա լորձաթաղանթի ու մաշկի յուրահատուկ վարակով ախտահարմամբ ընթացող հիվանդություն է: Հպավարակիչ մոլյուսկը  քրոնիկ մակաբուծային վարակ է: Հիվանդությա հետևանքով  մաշկի վնասվածքների հետքերը ամիսներ են պահպանվում, իսկ երբեմն, բարդագույն դեպքերում` անգամ մի քանի տարի: Այս հիվանդությունը հատուկ է միայն մարդկանց: Վարակումը տեղի է ունենում հիվանդի ու նրա իրերի հետ շփման հետևանքով:

Մեծերը սովորաբար վարակվում են սեռական շփման ճանապարհով, սակայն ոչ սեռական օրգաններից: Դրա համար էլ սա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքում չի նշվում: Սեռական շփման ժամանակ ախտահարվում են  փորի ստորին հատվածը, ազդրերի  ներքին մակերեսը, սեռական օրգանները:

Կենցաղային ճանապարհով վարակի  կոնկրետ տեղակայման մասին ոչինչ չի պարզվել, այդ գոյացությունները կարող են լինել մաշկի տարբեր հատվածներում: Մաշկի վնասվածքները բարենպաստ պայմաններ են ստեղծում վարակի բնադրման ու տարածման համար:

Ախտանշաններն ու տարատեսակները

Ինկուբացիոն շրջանից հետո առաջանում են անցավ, կլորավուն հանգույցներ: Նոր տարրերն ի հայտ են գալիս ինքնավարակման հետևանքով:  Այդ հանգույցների չափսերը տատանվում են  հացահատիկից մինչև ոլոռաչափ, սակայն երբեմն հսկայական կիսաշրջանաձև, կենտրոնում փոսիկով գոյացություններ են  առաջանում:

Հաճախ նման բշտեր են առաջանում փոքրիկ երեխաների դեմքին, վերջույթների վրա, իսկ մեծահասակների մոտ` փորին, սեռական օրգանների շրջանում:

Երբեմն այն ուղեկցվում է  թեթևակի քորով, սակայն` անցավ: Պատահաբար այդ հանգույցները վնասվելու դեպքում  ու կամ էլ սեղմելիս, թանձր սպիտակավուն զանգված է դուրս գալիս, որը լիմֆոցիտների ու եղջրացած բջիջների խառնուրդ է: Դրանում մոլյուսկանման (կակղամորթանման ) մարմնիկներ են, ինչից էլ առաջացել է  անվանումը: Սովորաբար այս հիվանդությունն առանց բարդության է ընթանում, սակայն երբեմն թարախային աբսցեսներ են լինում ախտահարման գոտում:

Ախտորոշումը

Տվյալ հիվադության ախտորոշումը լուրջ դժվարություն չի ներկայացնում: Այն ամբողջությամբ հիմնվում է կլինիկական պատկերի վրա, իսկ եթե կասկած է առաջանում, ապա ախտորոշվում է հիստոլոգիական հետազոտությամբ (կակղամորթանման մարմնիկների հայտնաբերում):

Բուժումը

Եթե հետազոտությամբ հաստատվում է, որ հիվանդի մոտ կոնտագիոզ մոլյուսկ է, ապա բուժումը պարտադիր չէ: Առողջ մարդուն 6 ամիս է պետք, որ այս վարակն ինքնուրույն հաղթահարի:

Առողջացման պրոցեսի համար, կախված հիվանդության ախտանշանների արտահայտվածությունից, հիվանդության  փուլից ու իմունիտետի վիճակից, մասնագետները  որոշում են բուժման մեթոդը:

Գոյություն ունի տվյալ հիվանդության բուժման 4 հիմնական մեթոդ.

1.Հանգույցների ֆիզիկական ճզմում կամ էլ գդալիկով քերում

2.Այրում կամ էլ դիջերմակոագուլյացիա

3.Իմունամոդույլատորներով կամ էլ հակաբորբոքային քսուքներով մշակում

4.մեծ քանակությամբ հանգույցների առկայության դեպքում  առաջարկվում է  տետրացիկլինային քսուքներ կիրառել (օլիտետրին, տետրացիկլին,  մետացիկլին ու քլորտետրացիկլին):

Խորհուրդ չի տրվում տվյալ հիվանդությունը բուժել տնային պայմաններում հետևյալ պատճառներով.

-այն հնարավոր է շփոթել այլ գոյացությունների հետ ու դրանով իսկ բարդացնել վիճակը

-քանի որ այս հիվանդության որոշ տեսակներ ընթանում են ՁԻԱՀ-ին զուգընթաց, ուստի անհրաժեշտ է մասնագիտական ախտորոշում ու բուժում իրականացնել

Հանգույցները հեռացվում են հեղուկ ազոտով կամ էլ չոր սառույցով:

Կանխարգելման նպատակով հարկավոր է խստիվ պահպանել բնակարանի, կացարանի ու անձնական հիգիենայի կանոններին: