տուն Հասարակություն Իրավական Բացահայտվածները՝ լավ էլ մեծ ձկներ են․ ՔԿ պետ

Բացահայտվածները՝ լավ էլ մեծ ձկներ են․ ՔԿ պետ

200
0

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր դեկտեմբերի 20-ին, ԱՆ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, ի թիվս այլ ներկայացվող տեղեկությունների, հայտնեց, որ համաներմամբ ազատ է արձակվել 700 դատապարտյալ, նրանցից 50-ը կրկին հանցագործություն է կատարել և հայտնվել ՔԿՀ-ներում։

Նա կրկին պնդեց, որ համակարգային կոռուպցիան ՔԿՀ-ից վերացվել է, կան «մանր-մունր» գողեր։

Նրա խոսքով բազմաթիվ հանցագործություններ բացահայտվել են ՔԿՀ-ների աշխատակիցների աչալրջության շնորհիվ:

«Եվ բացահայտվածներն էլ ամենևին «մանր ձկներ չեն, ինչպես երբեմն ասում են, լավ էլ մեծ ձկներ են: Հենց երեկվա դեպքն այդպիսին էր: Նախկինում ունեցել ենք զավեշտալի դեպքեր՝ արգելված իրերի ներթափանցման, նույնիսկ աղավնիներով, դրոններով էին փորձել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին, նույնիսկ Գյումրվա քյալլայի մեջ թմրամիջոց էին թաքցրել և որպես հանձնուք ներկայացրել էին։ Նմանատիպ դեպքերը նույնպես բացառվել են»,- հայտարարեց ՔԿ ծառայության պետը: